2017 թվականին հիմնադրված Revalcon-ը լուծում է ոռոգման գործընթացներում առաջացած բարդ տեխնոլոգիական մարտահրավերները: Լինելով գյուղատնտեսության ոլորտում հայկական տեխնոլոգիական ապրանքանիշ ՝ թիմն ունի համաշխարհային տեսլական:
Revalcon-ն առաջարկում է END to END լուծումներ: Հիմնված լինելով նոր LORA տեխնոլոգիայի վրա` ոռոգման ամբողջ գործընթացը վերահսկվում է ինչպես բջջային, այնպես էլ վեբ հավելվածների միջոցով` օգտագործելով IOT: Ծառայությունը վերահսկում է պոմպերի և փականների աշխատանքը, տեղեկություններ է հավաքում դաշտերից: Օգտագործելով եղանակի և խոնավության վերաբերյալ տվյալները՝ օգտվողները կարող են ճշգրտել ոռոգման ժամանակացույցը: Բացի այդ, տեխնոլոգիան ապահովում է ներմեքենայական փոխազդեցություն մինչև 15 կմ հեռավորության վրա՝ էներգիայի նվազագույն սպառումով:
Ինչպե՞ս եք որոշել ստեղծել ստարտափը, ի՞նչն է ձեզ մոտիվացրել:
Ստարտափը ստեղծվել է համահիմնադիրների, այլ ծրագրի շրջանակներում, համագործակցության արդյունքում։ Գնահատելով գյուղատնտեսության ոլորտի աճող պոտենցիալը և հասկանալով արդյունավետ կառավարման կարևորությունը թիմը սկսեց աշխատել նորարարական լուծումներ մշակելու ուղղությամբ։
Արդյոք ունեցել եք խնդիրներ ստարտափը առաջ տանելուց։ Եթե այո, նշեք մի քանիսը և նշեք թե ինչպես եք հաղթահարել դրանք։
Խնդիրներից մեկը եղել է ֆերմերների կարիքների բացահայտումը և գնահատումը։ Մենք երկար ժամանակ ենք ծախսել, որպեսզի հասկանանք ինչ լուծումների կարիք ունեն ֆերմերները առավել թիրախային մոտեցում ցուցաբերելու նպատակով։
Ի՞նչ է ձեզ տվել մասնակցությունը աքսլերեցիոն ծրագրերի և մրցույթների առհասարակ, և Ագրիթեք Քլաշին մասնավորապես
Աքսլերեցիոն ծրագրերի և մրցույթների մասնակցությունը և մասնավորապես Ագրիթեք Քլաշին մասնակցությունը մեզ օգնել է ընդլայնել մեր մտահորիզոնը, ծանոթանալ և կապեր հաստատել ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ։ Ագրիթեք Քլաշը հրաշալի հարթակ հանդիսացավ փորձի և գիտելիքների փոխանակման համար։
Ցանկանում ենք նշել նաև, որ Revalcon ընկերությունը թիրախավորում է միջազգային շուկան և մասնակցում է տարբեր միջազգային ծրագրերի և գիտաժողովների։ Revalcon-ը 2020 թվականին մասնակցել է ԱՄՆ-ում ներդրողների և startup-ների շրջանում մեծ համբավ ունեցող BAJ Accelerator ծրագրին։ Ծրագրի շրջանակներում մեր ընկերությունը հանդիպեց բազմաթիվ ներդրողների հետ և ներկայացրեց մեր նորարարական լուծումները։
Ի՞նչ խորհուրդ կտաք նորաստեղծ ստարտափ թիմերին, ի՞նչի վրա պետք է ուշադրություն դարձնեն, ինչի՞ց պետք է զգուշանան և ինչպե՞ս պետք է մնան մոտիվացված։
Առաջնահերթ խորհուրդ կտանք լինել բաց շփումների, խորհուրդների, առաջարկների և առավել ևս քննադատության համար։ Հատուկ ուշադրություն դարձրեք կուռ և պրոֆեսիոնալ թիմ ստեղծելու վրա, քանզի ուժեղ թիմով դուք իվիճակի կլինեք հաղթահարել շատ խնդիրներ։
Համավարակը եկավ ապացուցելու, որ շատ ոլորտներում աշխատանքը կարող է կանգ առնել կամ գրանցվեն անկումներ, սակայն գյուղատնտեսությունը երբեք չի կարող դադարել աշխատել քանզի մարդկանց սնվելու կարիքները պետ է բավարարել։ Գյուղատնտեսական արտադրանքի պահանջարկը անընդհատ աճի մեջ է գտնվում աշխարհի բնակչության և պահանջմունքների աճին զուգընթաց, հետևաբար հայաստանը պետք է իր կայուն դիրքը զբաղեցնի այս շուկայում, իսկ դրան հնարավոր է հասնել միայն նորարարական և արդյունավետ գյուղատնտեսության միջոցով
Գևորգ Բաղդասարյան – Ռեվալքոն ՍՊԸ, Գործադիր տնօրեն
Եթե դուք նույնպես ցանկանում եք կերտել ձեր հաջողության պատմությունը Ագրոտեխնոլոգիական Ինկուբատորի հետ, դիմեք 4-րդ շրջափուլին մասնակցելու համար: Հայտերը բաց են մինչև օգոստոսի 25-ը։
Այս միջոցառումն իրականացվում է “ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն” (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից։ EU-GAIA ծրագիրն իրականացվում է հիմնականում Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ), և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։ Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։