Էկո Ֆրեշ Մաշրումս ընկերությունը ստեղծվել է 2018թ-ին և զբաղվում է ՀՀ-ում սնկի արտադրությամբ, որը հետագայում արտահանել է մերձավոր արևելքի երկրներ։ Ընկերության ռազմավարությունն է ՀՀ-ում արտադրել թանկարժեք մշակաբույսեր, որպեսզի հետագայում թարմ կամ վերամշակված վիճակում արտահանվի մերձավոր արևելքի երկրներ և հեռավոր Ասիա։
Տվյալ պահին ընկերությունը նախագծում է էկզոտիկ սնկերի արտադրություն սննդային և բժշկական կիրառության համար։
Ինչպե՞ս է այն ստեղծվել, ի՞նչն է մոտիվացրել հիմնադիրներին:
Հիմնադիրները 2013թ-ից ունեն սնկի արտադրամաս ԱՄԷ-ում, որը հիմք է հանդիսացել ՀՀ ում նմանատիպ արտադրամասի ձեռք բերման համար, որի արտադրանքը պետք էր իրացնել ԱՄԷ-ում գտնվող ընկերության վաճառքի ցանցում։
Արդյոք ունեցել եք խնդիրներ կազմակերպությունը առաջ տանելուց։ Եթե այո, նշեք մի քանիսը և նշեք թե ինչպես եք հաղթահարել դրանք։
ՀՀ-ն գտնվելով դժվար աշխարհագրական դիրքում ունի մեծ խնդիր լոգիստիկայի առումով՝ և հումք նյութերի և արտադրանքի արտահանման։ Տվյալ պահին նպատակ կա ՀՀ-ում ստեղծել հումքի արտադրամաս, որը էականորեն կնվազեցնի ապրանքի ինքնարժեքը։
Որպես ագրոտեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչ, ինչպե՞ս կգնահատեք տեխնոլոգիական լուծումների կարևորությունը ժամանակակից գյուղատնտեսթյունում։
Գործարանը ամբողջությամբ կառուցված է Հոլանդական տեխնոլոգիայով և սարքավորումներով, ինչը թույլ է տալիս էականորեն ավելի շատ և որակով բարձր արտադրանք ստանալ քան ՀՀ-ում մրցակիցները։ Գյուղ ոլորտում ինքնարժեքի հիմնական բաղադրիչը սովորաբար լինում է աշխատուժը և ագրոտեխ լուծումների կիրառությունը հնարավորություն է տալիս էժան ինքնարժեքով արտադրանք ստանալ և ունենալ առավելություն մրցակիցների հանդեպ։
Ինչպիսի՞ տեխնոլոգիական լուծման պակաս եք նկատում, որը կօգնի բարելավել Հայաստանյան և համաշխարհային գյուղատնտեսությունը
Ցանկացած տեխնոլոգիա, որը կարող է բարձրացնել արտադրողականությունը և նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը կարող է էականորեն բարելավել սննդի արտադրության ոլորտը։ ՀՀ-ում հիմնականում գերակշռում է տրադիցիոն գյուղատնտեսությունը, որի արտադրողականությունը բավականին ցածր է և ՀՀ արտադրողների համար դժվար է մրակցելը այլ երկրների արտադրողների հետ, ուստի շատ լավ կլինի եթե դրսի տեխնոլոգիաներտ ուսումնասիրվեն են փորձեն ադապտացվել ՀՀ-ում։ Ոռռոգում, պարարտացում, վնասատուների դեմ պայքար, դատայի հավաքագրում և պրոցեսների ավտոմատացում։
Ի՞նչ խորհուրդ կտաք նորաստեղծ ստարտափ թիմերին, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն, ինչից պետք է զգուշանան և ինչպես պետք է մնան մոտիվացված։
Սննդի արտադրությունը միշտ եղել է և լինելու է ամենաբարձր նախապատվության մեջ ՀՀ-ում և աշխարհի ցանկացած կետում, ուստի ցանկացած նորարարություն այդ ոլորտում բաց ձեռքերով ընդունվելու է և պատրաստակամություն է լինելու բավարար վճարել դրա դիմաց, ուստի մեծ հնարավորություն կա թեստավորելու իրենց կրեատիվ և պայծառ լուծումները ՀՀ-ում այնուհետ միջազգային շուկա հանելու նպատակով։
Գյուղատնտեսությունը և ագրոթեքը Հայաստանի վաղվա օրվա մեջ ունեն Ամենակարևոր դերը, քանի որ իրենք բացի ուղակի գյուղատնտեսությունից ազդում են նաև շատ այլ կլաստերների զարգացման և կայացման վրա։
Քաջիկ Մանուկյան – Էկո Ֆրեշ Մաշրումս ՍՊԸ, Տնօրեն
Եթե դուք նույնպես ցանկանում եք կերտել ձեր հաջողության պատմությունը Ագրոտեխնոլոգիական Ինկուբատորի հետ, դիմեք 4-րդ շրջափուլին մասնակցելու համար: Հայտերը բաց են մինչև օգոստոսի 25-ը։
Այս միջոցառումն իրականացվում է “ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն” (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից։ EU-GAIA ծրագիրն իրականացվում է հիմնականում Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ), և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։ Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։