MiCoFe֊ն էկոլոգիապես մաքուր, կենսաքայքայվող օրգանական պարարտանյութն է, որի ստեղծման հիմքում ընկած է եփած սուրճի մնացորդների վերաօգտագործման տեխնոլոգիան։ Այն հարուստ է մանրէներով, որոնք սինթեզում են բույսերի աճը խթանող սննդանյութեր և բաղադրիչները, ինչպես նաև բարելավվում են հողի որակը։ Այլ կերպ MiCoFe-ն առաջարկում ենք օրգանական թափոնները՝ քիմիական պարարտանյութերի փոխարեն, թափոնների միջավայրում աճեցնել տարբեր մանրէներ,որոնք անհրաժեշտ են հողերի վերականգնման և որպես պարատանյութ օգտագործման համար։ Նպատակն է օգտագործել Հայաստանի տարբեր տարածքներից մեկուսացված մանրէներ և ըստ անհրաժեշտության զուգակցել դրանք ըստ նպատակային մշակաբույսի պահանջի։ Սուրճ-մանրէ-պարարտանյութ շղթայի միջոցով հողն ավելի բերրի դարձնել, գյուղմթերքն առավել անվտանգ։
Նախագիծն այժմ ալֆա թեստավորման փուլում է, ուսումնասիրվել է մանրէների աճման ունակությունները թափոնի միջավայրերում, և դրա ազդեցությունը սերմերի ծլման էներգիայի վրա։ Ներկայումս փորձ է արվում անցնել դաշտային և ջերմոցային հետազոտությունների, որպեսզի ուսումնասիրվի պարարտանյութի ազդեցությունը ամբողջական բույսի և հող-բույս համակարգի վրա։
Ինչպե՞ս եք որոշել ստեղծել ստարտափը, ի՞նչն է ձեզ մոտիվացրել:
Մեր թիմը արդեն երկար ժամանակ աշխատում է տարբեր թափոնների վերաօգտագործման ուղղությամբ։ Վերամշակման հիմնական գաղափարն է՝գտնել այն նպաստավոր պայմանները, որոնց դեպքում թափոնները հեշտ կյուրացվեն միկրօրգանիզմների կողմից։ Թափոնների միջոցով կենսաբանական պարատանյութերի ստեղծումը կհանգեցնեն տարբեր հինադությունների նվազմանը, հողի որակի բարելավվմանը։ Անընդհատ բախվելով վարելահողերի կրճատման հետ կապված խնդիրներին ցանկություն առաջացավ գտնել
ալընտրանքային լուծում որոշ չափով այդ խնդրին լուծում տալու նպատակով։
Արդյոք ունեցել եք խնդիրներ ստարտափը առաջ տանելուց։ Եթե այո, նշեք մի քանիսը և նշեք թե ինչպես եք հաղթահարել դրանք։
Խնդիրն այն է որ պարատանյութերի հետ կապված հետազոտությունները ավելի երկար են տևում, քանի որ բույսերի աճման է ուղակիորեն նպաստում և պետք հետազոտությունները իրականացնել բույսերի աճման տարբեր փուլերում, ինչպես նաև առաձին հողում հասկանալ նրա ազդեցությունը։ Եվ քանի որ խոսքը գնում է բույսերի մասին աճը պետք է դիտարկել մոտ 2-ից 6 ամիս որպեսզի հասկանանք ամբողջական էֆեկտը պարատանյութի։ Խնդիր է եղել նաև ջերմոցի կամ ազատ գյուղատնտեսական տարածքի որոնումը, այնպիսի տարածք ունենալը որը թույլ կտա վերահսկելի կերպով իրականացնել հետազոտությունները։ Ագրի թեքը հնարավորություն տվեց գտնել այնպիսի աջակիցների, անհատների և կազմակերպությունների, որոնք կօգնեն
պարարտանյութի վերջնական փորձարկման և գաղափարի իրագործման հարցում։
Ի՞նչ է ձեզ տվել մասնակցությունը աքսլերեցիոն ծրագրերի և մրցույթների առհասարակ, և Ագրիթեք Քլաշին մասնավորապես
Աքսելերացիոն ծրագրերը կարճ ժամանակահատվածում լայն գիտելիքներ, հնարավորություններ և համագործակցություններ են ընձեռնում։ Ագրիթեք Քլաշի շնորհիվ հնարավորություն ստացանք մեր ձևավորված գաղափարը ներկայացնել ներդրողների և պրոֆեսիոնալ ժյուրիի առջև, ստանալ հետաքրքիր հարցեր քննարկման համար, լսել խորհուրդներ և քննադատություններ։ Ձեռք բերեցինք նոր ծանոթություններ, համագործակցություններ և աջակիցներ։
Ի՞նչ խորհուրդ կտաք նորաստեղծ ստարտափ թիմերին, ի՞նչի վրա պետք է ուշադրություն դարձնեն, ինչի՞ց պետք է զգուշանան և ինչպե՞ս պետք է մնան մոտիվացված։
Ունենալ մեծ գաղափար, հավատալ սեփական գաղափարին, ունենալ ինտուզիազմ և լավ մասնագետներից կազմված թիմ, երբեք չհուսհատվել և միշտ գնալ առաջ։
Գյուղատնտեսությունը Հայաստանի զարգացման կարևոր ճյուղերից մեկն է, որի զարգացումը մեծ ազդեցություն կունենա պետության տնտեսության բարելավվման հարցում, ավելին, մենք պատրաստվում ենք կատարելագործել մի ճյուղ, որը ունի էկոլոգիական և առողջապահական մեծ նշանակություն։
Լիանա Վանյան – MiCoFe թիմի անդամ, ուսանող
Եթե դուք նույնպես ցանկանում եք կերտել ձեր հաջողության պատմությունը Ագրոտեխնոլոգիական Ինկուբատորի հետ, դիմեք 4-րդ շրջափուլին մասնակցելու համար: Հայտերը բաց են մինչև օգոստոսի 25-ը։
Այս միջոցառումն իրականացվում է “ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն” (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից։ EU-GAIA ծրագիրն իրականացվում է հիմնականում Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ), և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։ Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։