Արմբերրի ընկերությունը հիմնվել է 2015 թ-ին։ Մեր Առաքելությունն է դառնալ Հայաստանում կայուն գյուղատնտեսության տարածման առաջատարներից մեկը, ապահովելով նորարարական, բնապահպանական տեսակետից կայուն, մարդակենտրոնտնտեսական լուծումներ։
Ինչպե՞ս է այն ստեղծվել, ի՞նչն է մոտիվացրել հիմնադիրներին:
Մեր տեսլականն է լինել հատապտուղների շուկայի առաջատարը Հայաստանում, ապահովել տեղական շուկան բարձրորակ պտուղներով և հարակից ծառայություններով, և ընդարձակել տարեց տարի արտահանման հնարավորությունները
Արդյոք ունեցել եք խնդիրներ կազմակերպությունը առաջ տանելուց։ Եթե այո, նշեք մի քանիսը և նշեք թե ինչպես եք հաղթահարել դրանք։
Ինչպես ամեն մի նոր նախաձեռնություն, մենք նույնպես բախվել ենք տարբեր խնդիրների։
Նշեմ դրանցից մի քանիսը։ Ոռոգման ջրի քանակի սակավություն և ժամկետների անկանխատեսելիություն, որպես լուծում այգին ոռգովում է կաթիլային համակարգով, կառուցել ենք 2 հատ ջրի ռեզերվուար և անցկացրել սեփական ջրատար։
Մասնագետների պակաս։ Այս հարցում մեզ աջակցում են մեր Հոլանդացի գործընկերները։
Որպես ագրոտեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչ, ինչպե՞ս կգնահատեք տեխնոլոգիական լուծումների կարևորությունը ժամանակակից գյուղատնտեսթյունում։
Շատ կարևոր է ունենալ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ առաջարկող կազմակերպություններ, քանի որ առանց այս լուծումների հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից գյուղատնտեսությունը։
Ինչպիսի՞ տեխնոլոգիական լուծման պակաս եք նկատում, որը կօգնի բարելավել Հայաստանյան և համաշխարհային գյուղատնտեսությունը
Հայաստանում նկատվում է հողի, տնկիների, ջրի անալիզների ժամանակակից տեխնոլոգիաների պակաս
Ի՞նչ խորհուրդ կտաք նորաստեղծ ստարտափ թիմերին, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն, ինչից պետք է զգուշանան և ինչպես պետք է մնան մոտիվացված։
Ուշադրություն դարձնեն իրենց կողմից առաջարկվող պրոդուկտի պրեզենտացիային։
Եթե դուք նույնպես ցանկանում եք կերտել ձեր հաջողության պատմությունը դիմեք Ագրոտեխնոլոգիական Ինկուբատորի 4-րդ շրջափուլին մասնակցելու համար: Հայտերը բաց են մինչև օգոստոսի 25-ը։
Այս միջոցառումն իրականացվում է “ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն” (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից։ EU-GAIA ծրագիրն իրականացվում է հիմնականում Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ), և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։ Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։