Մեր մասնակիցները․ Aerolab Gyumri

Մեր թիմը զբաղվում է դրոնների նախագծմամբ և պատրաստմամբ, որտեղ մեծ տեղ է հատկացված գյուղատնտեսության համար նախատեսված դրոններին: Ներկայում մեր թիմը զբաղված է գյուղատնտեսության համար նախատեսված դրոնի նախատիպի փորձարկումներով: Ցանկանում ենք Հայաստանում ստեղծել դրոնների արտադրություն` հատկապես Գյումրիում:

Ինչպե՞ս եք որոշել ստեղծել ստարտափը, ի՞նչն է ձեզ մոտիվացրել:

Երկար տարիներ զբաղվելով ավիոմոդելային սպորտով որոշեցինք մեր կուտակած փորձը օգտագործել այս բնագավառում։ Ուսումնասիրելով Հայաստանում գյուղատնտեսական ոլորտը նկատեցինք, որ խելացի ու
նորարարական մոտեցումների և գյուղատնտեսական դրոնների մեծ անհրաժեշտություն կա:

Արդյոք ունեցել եք խնդիրներ ստարտափը առաջ տանելուց։ Եթե այո, նշեք մի քանիսը և նշեք թե ինչպես եք հաղթահարել դրանք։

Խնդիրները շատ են ստարտափի համար, բայց հնարավորություններ էլ կան, ինչ խոսք, և հույս ունենք, որ մասնակցելով ինկուբացիոն շրջանի ընթացքում հրավիրված մասնագետների և մեր մենթոր Նժդեհ Հովհաննիսյանի հանդիպումներին, էական առաջընթաց կգրանցենք։

Ինչու՞ եք որոշել մասնակցել ինկուբացիոն ծրագրերին, և ի՞նչ ակնկալիքներ ունեք

Այս ինկուբացիոն ծրագրի մեջ մեծ հնարավորություն ենք տեսնում և եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի մեզ համար, ձեռք ենք բերելու տեխնիկական միջոցներ և գործիքներ մեր ծրագրերը իրականություն դարձնելու համար և ամենակարևորը` պատրաստելու ենք գյուղատնտեսական դրոնի նախատիպը։

Իմ պատկերացմամբ ագրոթեքը Հայաստանի հանրապետության համար ունի կարևորագույն դեր։

Մարտին Սուքիասյան – Gyumri Aerolab, Համահիմնադիր


Այս միջոցառումն իրականացվում է “ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն” (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից։ EU-GAIA ծրագիրն իրականացվում է հիմնականում Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ), և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։ Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

Կիսվեք ձեր ընկերների հետ