Մեր մասնակիցները․ Green Ground

Նախագիծը անդրադառնում է գյուղ. նշանակության հողերի ագրոքիմիական բաղադրության չափագրմանը, անձնագրավորմանը, տվյալների հավաքագրմանն ու վերլուծությանը: Որպես հետազոտման և դիտարկման օբյեկտ դիտվում է գյուղատնտեսական նշանակության դաշտը՝ որպես աբստրակտ չափման-կառավարման ենթակա օբյեկտ: Տեխնիկական լուծումներում հաշվի են առնվում այդ օբյեկտի յուրահատկություններն ու առանձնահատկությունները, ներառյալ հետազոտությունների մեթոդական և տեխնիկական սխալանքները: Դրանց կոմպենսացիան կամ մեթոդական շտկումները կհաշվառվեն և կկառավարվեն ծրագրավորման միջոցներով:

Գործնականում խումբը մշակում է հիդրոպոնիկայով զբաղվող ջերմատների համար խիստ անհրաժեշտ pH+EC սենսորների և նրանց հիման վրա չափող, հավաքագրող համակարգի մշակմամբ, որոնք կհսկեն մշակաբույսերի աճի պրոցեսը, կբարձրացնեն ագրոտեխոնոլոգիական կառավարման արդյունավետությունը, կկրշատեն ֆինանսական և աշխատանքային ռեսուրսներ:

Ընդհանուր առմամբ պրոյեկտը իրենից ներկայացնում է ստացիոնար կամ շարժական համակարգ և նախատեսված է B2B և B2C մոդելների կառուցվածքներին, որոնք զբաղված են նաև մեծ հողատարածքների մշակմամբ: Նախագիծը նպատակ ունի բարձրացնելու հողի մշակման արդյունավետությունը, կրճատելու կամ ավելի հսկելի դարձնելու քիմիական պարարտանյութերի օգտագործումը, դրանով իսկ կանխելով հողի ագրոքիմիական աղտոտումն ու կորոզիան:

Նախագծում մշակված տեղեկատվական համակարգը հավաքագրելով չափման տվյալները, դրանք արխիվացնում է և ստեղծում հողակտորի շահագործման տեխնիկական պատմությունը ներկայացնող փաստաթուղթ: Համակարգը համատեղելի է ստացիոնար և շարժական, ինչպես նաև թռչող համակարգերի հետ: Ավարտին են մոտենում մշակված համակարգի ինֆորմացիայի չափման, հաղորդման սարքի պատրաստման աշխատանքները: Մեկնարկել են ինֆորմացիայի ընդունման և ծրագրային ապահովման աշխատանքները:

Ինչպե՞ս եք որոշել ստեղծել ստարտափը, ի՞նչն է ձեզ մոտիվացրել:

Ստարտափի ստեղծելու շարժառիթ է հանդիսացել գյուղ. մշակման հողատարածքներում հեռահար կառավարման մոդելների աճող կիրառությունը, որոնք ունեն զգալի /20% և ավել/ չափման սխալանք: Բացի դա նման համակարգերի կիրառությունը պահանջում է որոշակի կազմակերպչական և տեխնիկական հարցերի լուծում: Միտք առաջացավ ստեղծել ստացիոնար ինֆորմացիայի չափման և հաղորդման համակարգ, որը նման աշխատանքները կիրականցնի ավտոմատ և կունենա հեռավար կառավարման հնարավորություն: Հատուկ ուշադրություն գրավեց միրոտարրերի չափման ու նրանցով պայմանավորված պրոցեսների որ արդյունավետ կառավարման խնդիրները, որոնց լուծման դեպքում լայն հնարավորություն է բացվում բույսերի աճի պրոցեսի արդյունավետ հսկողության և կառավարման ասպարեզում: Դրանք նոր խոսք կլինեն ճշգրիտ գյուղատնտեսության բնագավառում:

Արդյոք ունեցել եք խնդիրներ ստարտափը առաջ տանելուց։ Եթե այո, նշեք մի քանիսը և նշեք թե ինչպես եք հաղթահարել դրանք։

Խումբը ստարտափի ստեղծման ժամանակ նպատակ դրեց իր առջև. իրագործել մշակված գաղափարը և ստանալ տեխնիկապես աշխատող իրական համակարգ: Դրանում դիտարկվեցին որոշակի խնդիրներ՝ կապված սենսորների և չափման սկզբունքների հետ:

Ներկայումս խումբը ձեռնամուխ է եղել այս ուղղութամբ ՀՀ առաջատար մասնագետների հետ ինտենսիվ խորհրդավություններին: Գրանցված է սկզբունքային նոր սենսորների փորձակման բավարար արդյունքները, նախապատրաստվում են անհրաժեշտ փաստաթղթեր նյութերը արտոնագրելու և հետագայում որոշ երկրկներում պատենտավորելու ուղղությամբ:

Ինչու՞ եք որոշել մասնակցել ինկուբացիոն ծրագրերին, և ի՞նչ ակնկալիքներ ունեք

Գրավիչ է այստեղ պրոյեկտների առաջադրման ու հասունացման ինկուբացիոն կառուցվածքը և ակնկալում ենք այս գործընթացի ընթացքում մոտիկից ծանոթանալ ոլորտի և ագրոբիզնեսի ներկայացուցիչների հետ, իսկ վերջում նրանց կկարողանանք առաջարկել և ներկայացնել ավարտուն /հուսով ենք ժամանակի մեջ կտեղավորվենք/ տեխնիկական գործուն համակարգ:

Խումբը ուրախ է, որ առաջարկվող գաղափարը նկատվել և հասել է եզրափակիչ փուլ, իրավիճակին վերաբերվում է բարձր պատասխանատվութամբ և ակնկալում ենք լինել վերջնական փուլի եռյակում: Նախագիծը հետաքրքրել է մի քանի ագրո գործարարի, մասնագիտական կազմակերպությունների և շուտով կմեկնարկենք դաշտային փորձարկումների առաջին համագործակցության քայլերը:

Ագրոթեքը կարող է դառնալ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում «խելացի» տեխնոլոգիաների կիրառության արդյունավետ մեկնարկ: Այն յուրահատուկ կամուրջ է առաջատար տեխոնոլգիաների և գյուղատետսության միջև, արագ կապ է հաստատում ու արձանագրում յուրահատուկ մտքերն ու բացահայտում դրանց իրականցման հնարավորությունները, բարենպաստ պայմաններ ստեղծում արագ տեսնելու արդյունքը:

Մովսես Մարդանյան, Նախագծի տեխնիկական պատասխանատու


Այս միջոցառումն իրականացվում է “ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն” (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից։ EU-GAIA ծրագիրն իրականացվում է հիմնականում Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ), և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։ Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

Կիսվեք ձեր ընկերների հետ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *