Ստարտափը նախատեսում է ստեղծել համակարգ, որը հնարավորություն կտա հետևել մեղվամթերքի ստացման պրոցեսին անկախ՝ հաճախորդի գտնվելու վայրից, կլիմայական պայմաններից, ալերգիկ ռեակցիաներից և զբաղվածությունից։
Գրանցվելով մեր համակարգում` հաճախորդը կարող է հետևել մեղուների խնամքի պրոցեսին, տեսնել մեղվաընտանիքի գտնվելու վայրը, տեղեկատվություն ստանալ տվյալ բնակավայրին բնորոշ մեղրատու բույսերի մասին և ներկա գտնվի մեղրաքամին։
Արդյունքում հաճախորդը կստանա՝ որակի վերաբերյալ վստահություն, նախընտրելի համի մեղր, մթերքի հասանելիություն և պլանավորված ժամանակում մթերքի ստացում։
Ինչպե՞ս եք որոշել ստեղծել ստարտափը, ի՞նչն է ձեզ մոտիվացրել:
Շարունակելով պապենական ավանդույթները՝ մեր ընտանիքը մինչ հիմա զբաղվում է մեղվապահությամբ և ցանկություն առաջացավ համադրել ավանդականը նորարականի հետ։ Ժամանակին զուգընթաց մեղվաբուծությունը հետընթաց է ունենում, աշխարհում նկատվում է մեղուների անկում և կարևոր ենք համարում զարգացնել մեղվաբուծությունը։ Ուսումնասիրելով միջազգային փորձը տեսանք, որ նորարական տեխնոլոգիաները նպաստում են մեղվաբուծությանը։
Արդյոք ունեցել եք խնդիրներ ստարտափը առաջ տանելուց։ Եթե այո, նշեք մի քանիսը և նշեք թե ինչպես եք հաղթահարել դրանք։
Չնայած որ ստարտափը գտնվում է սաղմնային փուլում, բայց արդեն ունեցել ենք խնդիրներ։ Դրանցից էր հաճախորդների համար հասանելի լինելը և այդ խնդիրը լուծվել է սկզբնական գաղափարից փոքր ինչ շեղվելու միջոցով։
Ինչու՞ եք որոշել մասնակցել ինկուբացիոն ծրագրերին, և ի՞նչ ակնկալիքներ ունեք
Ինկուբացիոն ծրագրին մասնակցելու մոտիվացիաներից մեկն է նոր և ժամանակակից շունչ հաղորդելը, ավելի գիտական հիմքերով մոտեցումը ինչը մի քանի անգամ կբարձրացնի մեղրի արտադրողականությունը։ Ակնկալում եմ որ սպառողները կգնահատեն մեր ստարտափի հիմնավոր սկզբունքներից մեկը՝ թափանցիկությունը և կօգտվեն մեր պրոդուկտից
Գյուղատնտեսության զարգացումը կնպաստի էկոմթերքների մշակույթի զարգացմանը ինչի արդյունքում հայաստանի բնակչությունը կսնվի առողջ և տեղական արտադրանքի բնամթերքով, քանի որ 21րդ դարում գնալով խրախուսվում է քիմիական հավելումներից և մոդֆիկացիաներից զուրկ առողջ օրգանիկ սնունդը, իսկ առողջ սնվող բնակչության դեպքում կունենանք առողջ սերունդ և քիչ մահացություններ։
Թամարա Վանյան – HoneyMany, Հիմնադիր
Այս միջոցառումն իրականացվում է “ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն” (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից։ EU-GAIA ծրագիրն իրականացվում է հիմնականում Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ), և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։ Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։