Ստարտափը հնարավոր է դարձնում լավացնել թե՛ արբանյակներից, թե՛ ԱԹՍ-ներից ստացվող նկարների որակը, հեռացնել մշուշն ու բարելավել գույները: Նախատեսված է բոլոր այն բիզնեսների համար, որոնք կցանկանան օգտագործել մեր տեխնոլոգիան, որպեսզի ստանան նկարահանվող հողատարածքների ավելի մաքուր պատկերներ և վերականգնեն ամպերի կամ մշուշի, վատ տեսանելիության պատճառով կորած օբյեկտները:
Ինչպե՞ս եք որոշել ստեղծել ստարտափը, ի՞նչն է ձեզ մոտիվացրել:
Parsl.ai-ի պատմությունը սկսվել է այն պահին, երբ մեր թիմը, ունենալով երկար տարիների փորձ պատկերների մշակման /image processing/ ոլորտում, որոշեց ներդնել իր կարողությունները և օգտակար լինել հնարավոր այն ոլորտներում, որտեղ կարելի կլիներ զարգացնել մեր երկրում ծառացած բազմաթիվ խնդիրների թեկուզ փոքր մասը: Որոշվեց ընտրել գյուղատնտեությունը, քանի որ այն , մեր կարծիքով, այս պահին բավականին պասիվ զարգացած է: Խնդիր կար կապելու մեր հնարավորությունները այս բնագավառի հետ: Անցնելով բազմաթիվ փուլերով, ստեղծվեց Parsl.ai-ը:
Ստարտափն այս պահին գտնվում է տեխնոլոգիաների է՛լ ավելի լավացման և զարգացման փուլում, ինչպես նաև շեշտը դրված է մթնոլորտային նկարների բարելավման խնդրի վրա: Ձգտում ենք ունենալ այնպիսի արագագործ և լավորակ պրոդուկտ, որը գուցեև, ինկուբատորի ընթացքում մոդիֆիկացվելով կունենա նաև այլ գործառույթներ և օգտակար կլինի ինչպես հե՛նց գյուղացուն, այնպես էլ սրանով զբաղվող բիզնեսներին: Հետագայում պլանավորում ենք նաև ապահովել այլ computer vision լուծումներ՝ ոլորտի համար:
Արդյոք ունեցել եք խնդիրներ ստարտափը առաջ տանելուց։ Եթե այո, նշեք մի քանիսը և նշեք թե ինչպես եք հաղթահարել դրանք։
Ստարտափը առաջ տանելու ընթացքում առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք լուծել ենք բազմաթիվ փորձերի, ինչպես նաև նոր սարքավորումների ձեռքբերման արդյունքում: Փորձարկումները այս պահին էլ շարունակվում են:
Ինչու՞ եք որոշել մասնակցել ինկուբացիոն ծրագրերին, և ի՞նչ ակնկալիքներ ունեք
Մեր թիմը, մասնակցելով ինկուբացիոն ծրագրին, փորձում է հասկանալ հայկական գյուղատնտեսության խնդիրները ավելի խորքից, հասկանալով նաև, որ ինկուբացիոն ծրագրի մենթորների շարքում են ոլորտին քաջատեղյակ մարդիկ, որոնցից կարելի է շատ բան սովորել: Ակնկալում ենք ինկուբատորի վերջում ունենալ մեր ստարտափին բազմաթիվ անգամներ գերազանցող և գուցե նաև այլ խնդիրներ լուծող լիարժեք և օգտակար ստարտափ, որը կարող է պիտանի լինել ինկուբատորի մյուս մասնակիցներին ևս:
Մեր երկրում գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերությունները, այդ թվում նաև գյուղացիները, ունենում են բազմաթիվ այնպիսի խնդիրներ, որոնք մեծացնում ռիսկերը, կապված բույսերի տարատեսակ հիվանդությունների, ոռոգման, եղանակային պայմանների և այլնի հետ: Գյուղատնտեսությունը այս պահին Հայաստանում զարգացող ոլորտ է և մենք կարծում ենք, որ հնարավորինս պետք է օգտակար լինենք՝ դրանով զբաղվող կազմակերպությունների և անհատների գործը հարմարավետ և հեշտ դարձնելու հարցում:
Մարիամ Հարությունյան – Parsl.ai
Այս միջոցառումն իրականացվում է “ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն” (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից։ EU-GAIA ծրագիրն իրականացվում է հիմնականում Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ), և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։ Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։