Մեր մասնակիցները․ Traps Analytics

Ստարտափը նախատեսում է ստեղծել հավելված, որով ջերմատներում կավտոմատացնի վնասատուների թակարդների մոնիտորինգը եւ վերլուծությունը: Այն արագացնում է պրոցեսը, բաձրացնում է ճշտությունը եւ լուծում է ինֆորմացիայի հավաստիության հարցը:


Այս պահին սաղմնային փուլում ենք, հաջորդ քայլը նախատեսում ենք ունենալ նվազագույն կենսունակ պրոդուկտ, իսկ վերջնական նապատակը՝ լինել համաշխարհային ագրոմիջավայրում ճանաչված բրենդ:

Ինչպե՞ս եք որոշել ստեղծել ստարտափը, ի՞նչն է ձեզ մոտիվացրել:

Պատահականորեն համընկել են թիմի թվային պրոդուկտ ստեղծելու ցանկությունը եւ այն միտքը, որ
առկա է նման խնդիր:

Արդյոք ունեցել եք խնդիրներ ստարտափը առաջ տանելուց։ Եթե այո, նշեք մի քանիսը և նշեք թե ինչպես եք հաղթահարել դրանք։

Մեր ստարտափը սաղմնային փուլում է եւ դեռ նման խնդիրների չենք բախվել, բայց մենք խորքային պատրաստվում ենք այդ մարտահրավերներին:

Ինչու՞ եք որոշել մասնակցել ինկուբացիոն ծրագրերին, և ի՞նչ ակնկալիքներ ունեք

Առաջին հերթին այն մոտիվացիա է գործին կպնելու: Հետ նայելով ինկուբացիոն այն ժամանակահտվածին, որն արդեն անցել ենք, կարող ենք արձանագրել, որ մենք սկզբում եւ հիմա այլ պատկերացումներ ունենք ստարափների վերաբերյալ: Ու եկել ենք այն եզրահանգման, որ ցանկացած ստարտափ պետք է նման ինկուբացիոն փուլ անցնի, իր ապագան որոշ չափով լուսավորելու համար:


Ինկուբացիոն փուլը, նաեւ հնարավորություն է նեթվորքինգ ստեղծելու ստարտափային
էկոմիջավայրում: Եւ ի վերջո այն ինվեստիցիայի ակնկալիք է մեր ապագա երազնաքին հասնելու համար:

Չնայած նրան, որ նախորդ երկու դարերում գյուղատնտեսությունը համաշխարհային ՀՆԱ-ի մեջ իր դոմինանտ դիրքը զիջել է, այնուամենայնիվ իր ուրույն տեղը ունի: Եւ գյուղատնտեսական ապրանքների քանակի եւ ինտեսիվության բարձրացումը էական ազդեցություն ունի այդ ցուցանիշի վրա, այդ թվում Հայաստանում: Բացի տնտեսական կոմպոնենտից, գյուղատնտեսությունը նաեւ պարենային անվտանգության կոնցեպտի ուղիղ մատակարարն է: Ուստի գյուղատնտեսության աճը Հայաստանի ապագայի տնտեսական եւ անվտանգային աճի բաղադրիչներից է: Իսկ ագրոթեքը իր ներդրումը ունի աճի տեսլականի վրա:

Արսեն Սարգսյան – Traps Analytics, Համակարգող


Այս միջոցառումն իրականացվում է “ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն” (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից։ EU-GAIA ծրագիրն իրականացվում է հիմնականում Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ), և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։ Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

Կիսվեք ձեր ընկերների հետ