Մեր կազմակերպության հիմնական նպատակն է որոշումների աջակցման մեխանիզմներ (ՈԱՄ կամ DSS) ստեղծելը՝ օգտագործելով գեո-ինֆորմացիոն տեխնոլոգիաները։ Մեր նախագծերը նախատեսված են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի համար, մասնավորապես կենտրոնանալով գյուղատնտեսության, համայնքների կառավարման, ջրային ռեսուրսների կառավարման համար։
Մեր կողմից առաջարկվող համակարգերը օգնում են որոշում կայացնողներին ունենալ գիտական և տվյալահեն որոշումների մեխանիզմ, ինչն առավելագույնս կբացառի սյուբեկտիվիզմի խնդիրը։ Այս պահին փոքր մասշտաբներով փորձում ենք ծառայություն մատուցել հիդրոինժեներական և արոտների կառավարման ոլորտներին և նպատակ ունենք այդ ծառայությունը դարձնել ինտեգրված բնույթի։
Ինչպե՞ս եք որոշել ստեղծել ստարտափը, ի՞նչն է ձեզ մոտիվացրել:
Կազմակերպության ստեղծման և գաղափարախոսության հիմքում ընկած է եղել ոչ թե շահութաբերություն ապահովող ընկերության ստեղծումը, այլ մեր իսկ առօրյա աշխատանքային խնդիրներին համակարգային լուծումներ տալը։
Կազմակերպության ստեղծման ակունքներում եղած մարդիկ դոնոր և միջազգային կազմակերպությունների հետ ունեն ՀՀ տարածքում ծրագրերի իրականացման երկար տարիների փորձ։ Եվ այդ փորձի արդյունքում հանդիպած խնդիրների համախումբն է, որ առիթ է հանդիսացել ստեղծել կազմակերպությունը։
Արդյոք ունեցել եք խնդիրներ ստարտափը առաջ տանելուց։ Եթե այո, նշեք մի քանիսը և նշեք թե ինչպես եք հաղթահարել դրանք։
Որպես ընդհանրական խնդիր ՈԱՄ-ի օգտագործումը որպես պռոդուկտ ներկայացնելու խնդիր ենք ունեցել։ Մինչ այժմ ՈԱՄ-ը որպես «պռոդուկտ» կարողացել ենք ներկայացնել միայն սահմանափակ միջավայրում։
Համոզված ենք, որ «հաջողության» դեպքերը եղել են միայն անձնական կապերի արդյունքում մեր պռոդուկտի արդյունավետությունը ցույց տալու շնորհիվ։ Կարծում եմ, այդ միջավայրից դուրս մեր գաղափարն ու կարողությունները, որպես «պրոդուկտ» ներկայացնելու հարցում ունենք դեռևս չլուծված խնդիր։
Ինչու՞ եք որոշել մասնակցել ինկուբացիոն ծրագրերին, և ի՞նչ ակնկալիքներ ունեք
Ինկուբացիոն ծրագրին մասնակցելու հիմնական նպատակն է սովորել այն գործիքակազմը ինչը թույլ կտա մեր գաղափարն ու կարողությունները ավելի լայն շրջանակներին ներկայացնել որպես պրոդուկտ։ Բացի այս, ինկուբացիոն ծրագրի արդյունքում հնարավոր տեխնիկական աջակցություն ստանալուց կկարողանանք առարկայորեն ներկայացնել ՈԱՄ-ի կիրառումը։
Իմ պատկերացմամբ ագրոթեքը Հայաստանի հանրապետության համար ունի անվտանգության կարևորագույն դեր։
Ստեփան Խաչատրյան – GeoGeeks, Հիմնադիր տնօրեն
Այս միջոցառումն իրականացվում է “ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն” (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից։ EU-GAIA ծրագիրն իրականացվում է հիմնականում Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ), և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։ Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։