ՄԵՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ․ Fungimate

Մեր ստարտափը նախատեսում է իրականացնել փաթեթավորման այլընտրանքի ստեղծում և հանրության շրջանում տարբեր տեսակի սնկերի նկատմամբ վստահության բարձրացում։ Առաջին դեպքում ագրոթափոնների երկրորդային մշակման միջոցով նախատեսվում է ստեղծել սկնային միցելիումից կազմված կենսաքայքայվող փաթեթավորում, իսկ երկրորդի դեպքում ստեղծել սնկերի տնային պայմաններում աճեցման համար նածատեսված փաթեթներ։ Աճեցման փաթեթները կարող են օգտագործվել բոլոր տարիքային խմբերի կողմից, իսկ փաթեթավորումը նախատեսվում է օգտագործել սպառողական շուկայում օգտագործվող և չքայքայվող բազմաթիվ միացություններին փոխարինող միջոց։ Ներկայումս նախատիպի ստեղծման փուլում ենք գտնվում։

Ինչպե՞ս եք որոշել ստեղծել ստարտափը, ի՞նչն է ձեզ մոտիվացրել:

Լայնորեն օգտագործվող և էկոլոգիական մեծ խնդիրներ առաջացրած միացությունների փոխարինման անհրաժեշտությունը, ինչպես նաև, մսին համարժեք սննդային արժեք ունեցող  և էժան սննդային հումքի ստեղծման կարիքները։

Արդյոք ունեցել եք խնդիրներ ստարտափը առաջ տանելուց։ Եթե այո, նշեք մի քանիսը և նշեք թե ինչպես եք հաղթահարել դրանք։

Ստարտափը ներկայումս զարգացման սկզբնական փուլում է և լուրջ խնդիրներ դեռևս չեն առաջացել։

Ինչու՞ եք որոշել մասնակցել ինկուբացիոն ծրագրերին, և ի՞նչ ակնկալիքներ ունեք

Ստանալ ֆինանսավորում անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ձեռքբերման համար։

Ինչպես յուրաքանչյուր երկրում ՀՀ-ում նույնպես գյուղատնտեսությունը ուղղակիորեն ազդում է պետության կայուն և անկախ հիմքերի ձևավորման վրա։ Ցավոք ներկայումս ՀՀ-ում առկա մշակովի հողերի մի մասը չի օգտագործվում, իսկ օգրագործվող հատվածը մեծամասամբ մշակվում է ոչ գրագետ ձևով։ Ագրոլուծումների առկայությունը էապես կնպաստի այդ բացի լրացմանը և երկրորդային արտադրական պրոցեսների խթանմանը։

Ռազմիկ Պապիկայն – Fungimate, Թիմի անդամ


Այս միջոցառումն իրականացվում է “ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն” (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից։ EU-GAIA ծրագիրն իրականացվում է հիմնականում Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ), և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։ Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

Կիսվեք ձեր ընկերների հետ