ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Green Agri-Tech Startup Incubator 2021-ի նպատակն է բացահայտել տարբեր նորամուծական գաղափարներ, որոնք կլուծեն Ագրոարդյունաբերական սեկտորի առաջ ծառացած խնդիրներն ավելի արագ, պարզ և արդյունավետ եղանակով։

Այս միջոցառումն իրականացվում է “ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն” (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից։ EU-GAIA ծրագիրն իրականացվում է հիմնականում Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ), և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։ Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։
ՆՊԱՏԱԿԸ
- Հնարավորություն տալ նորաստեղծ ընկերություններին հանդիպել և կապ հաստատել տեխնոլոգիական և ագրո ոլորտի կայացած ներկայացուցիչների հետ, և գտնել գործընկերության նոր հնարավություններ
- Նորաստեղծ ընկերություններին տալ հնարավորություն ներգրավել ներդրումներ
- Ստեղծել սոցիալական ազդեցություն և խթանել Հայաստանի տնտեսության կայուն և կանաչ զարգացումը
- Գտնել ՀԱԱՀ գյուղատնտեսական ինկուբատորի ապագա մասնակիցներ: (Մասնակից թիմերը կստանան ՀԱԱՀ Խելացի կենտրոնի անդամագրություն)
Կազմակերպիչներ

Nation 2.0 NGO
Երիտասարդների համար ոչ ֆորմալ կրթության, ձեռնարկատիրության և մասնագիտական զարգացման պլատֆորմ, որի նպատակն է աջակցել իր շահագրգիռ կողմերին և դառնալ փոփոխությունների գործակալ ազգային և տեղական տնտեսական մակարդակներում:

ՀԱԱՀ
ՀԱԱՀ-ն հանրապետության խոշոր բուհերից մեկն է և ագրարային ոլորտի միակ բուհը: Որպես Հայկական գյուղատնտեսական ակադեմիա` կազմավորվել է 1994թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում
Ո՞ՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ
- Ինկուբատորին կարող են մասնակցել միայն Հայաստանում գրանցված կամ հիմնված թիմերը (կին հիմադիրներով թիմերի մասնակցությունը խրախուսվում է)
- Նախասաղմնային, սաղմնային և հետսաղմնային փուլերում գտնվող տեխնոլոգիական ստարտափներ, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ գյուղատնտեսության ոլորտի հետևյալ մարտահրավերներին դիմակայելու համար՝
Տվյալների վրա հիմնված հողագործություն
- Իրերի համացանց
- Հմտությունների ու աշխատուժի ավտոմատացում
- Տվյալների վրա հիմված հողագործություն
- Չատբոտեր
- Դրոններ
Առցանց կառավարման հարթակներ և էլ․ կոմերցիա
- Հաշվապահության և ֆինանսական հաշվետվությունների իրականացման համար նախատեսված հասանելի թվայնացված հարթակներ
- Գյուղատնտեսական ծառայությունների վճարային և օպտիմիզացման համակարգեր
- Մ՛շակելի հողատարածքների մոդելավորում և վաճառք
- Հողագործների համար նախատեսված առցանց վաճառքի և առաքման ծառայությունների մատուցման համակարգեր
- Գյուղական համայնքներում վերապատրաստման և խորհրդատվական ծառայություններ
- Արոտավայրերի կայուն կառավարման հարթակներ
- Գյուղատնտեսական թափոնների կառավարման համակարգեր
Սննդի արժեշղթայի արդյունավետության բարձրացում
- Ուղղահայաց և ուրբան հողագործություն
- Սննդարդյունաբերության ոլորտում 3D տպագրության կիրառում
- Սննդի կայուն փաթեթավորման/բիոպլաստիկ
*COVID-19-ի մարտահրավերների և ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակների շրջանակներում նորարարական գաղափարներ առաջարկող անհատներին ու թիմերին կտրվի առաջնահերթություն։
Ժամանակացույց

Հայտերի ընդունում
-Հուլ- Օգոս 2021-
Հայտադիմումները բաց կլինեն սաղմնային և նախասաղմնային փուլում գտնվող թիմերի համար
Ժամանակացույց
Հայտերի ընդունում: 15/Հուլ – 25/Օգ-2021
Նախնական ընտրություն: 31/Օգ – 05/Սեպ-2021
Վերջնական ընտրություն: 06/Սեպ – 10/Սեպ-2021
Դեմո Դեյի հրավեր։ Մինչև 15/Սեպ


Դեմո օր
-Սեպ 2021-
նախնական ընտրություն անցած 20 թիմեր իրենց գաղափարները ներկայացնում են մասնագիտական խմբին
- Ձևաչափ: Մասնակիցները ազատ են ներկայացնել գաղափարն իրենց ցանկալի ֆորմատով
- Ժամանակացույց: 4 րոպե ներկայացում + 4 րոպե հարց ու պատասխան
- Լեզու: Ներկայացումը պետք է լինի հայերեն։ Անգլերեն կարող են ներկայացնել Սփյուռքից ներկայացված թիմերը.
- Ընդունում: Ինկուբացիոն ցիկլի համար կընտրվեն մինչև 10 թիմեր
Մեր մասնակիցները
Նախաինկուբացիոն դեմո օրվա արդյունքների հիման վրա 8 թիմ ընտրվել է քառամսյա ինկուբացիոն ծրագրի մասնակցության համար

Parsl.ai
Ստարտափը հնարավոր է դարձնում լավացնել թե՛ արբանյակներից, թե՛ ԱԹՍ-ներից ստացվող նկարների որակը, հեռացնել մշուշն ու բարելավել գույները:

FUNGIMATE
Fungimate-ը նպատակ ունի ուսումնասիրել և նախագծել փաթեթավորման և շինանյութերի էկոլոգիապես մաքուր այլընտրանքներ:

GeoGeeks
GeoGeeks-ը նորաստեղծ ընկերություն է, որի նպատակն է GIS ինտեգրումը գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և տարածքային պլանավորման ոլորտներում:

NU FarmTech
Nu FarmTech-ը մշակում է 5-րդ սերնդի ջերմոցային տեխնոլոգիաներ, խելացի գյուղատնտեսական տեխնիկա՝ կանխատեսման մոդելներով, փոքր/միջին ֆերմերների համար:

Gyumri AeroLab
Gyumri AeroLab-ը ագրո շահագրգիռ կողմերի և ֆերմերների համար նոր տեսակի թռիչքային համակարգ է ստեղծում, որն ավելի ծախսարդյունավետ կլինի.

Green Graund
Ագրո-խելացի համալիր համակարգ, որը նախատեսված է հողի պարամետրերի բաղադրությունը չափելու համար, ներառյալ պարարտանյութերը, էլեկտրական հաղորդունակությունը, փխրունությունը և այլն:

Traps Analytics
Traps Analytics-ը մշակում է բջջային հավելված, որը կօգտագործվի ներքին և արտաքին թակարդների վրա վնասատուների ավտոմատ հաշվառման համար

HoneyMany
HonayMany-ն իրականացնում է հեռավար մեղվաբուծություն։ Հաճախորդը հնարավորություն ունի հեռակա կարգով գնել մեղուները և ստանալ բերքը հարմար վայրում

Ինկուբացիոն փուլ
-Սեպ 2021 - Հուն 2022-
Թիմերը կստանան անհատական մենթորինգ և պրոֆեսիոնալ թրեյնինգներ
Մեր Մենթորները
4 ամիս տևողությամբ ինկուբացիոն ծրագրի ընթացքում թիմերը կաշխատեն հետևյալ մենթորների հետ

Աննա Խաչատրյան
Operations and Community Manager at EPIC

Արսեն Չիլինգարյան
Commercial Manager at Link Tour Air

Վարդան Արզումանյան
Sales Team Supervisor

Աշոտ Ֆարսյան
Senior Economist at Vallex Group

Նժդեհ Հովհաննիսյան
Assistant Director of the EPIC
Մինչ ուսուցման գործընթացի հիմնական մասը ծածկվելու է մենթորների կողմից, ինկուբատորը մասնակիցների համար կանցկացնի վերապատրաստման դասընթացներ: Կանցկացվեն ամսական 5-ից 6 սեմինարներ։

Արտավազդ Սոխիկյան
CTO & Co-Founder at Buymie
“Why to Start a Startup and its influence on your personal and professional life. How to be a great founder?”

Ալբերտո Լեվի
International MBA Professor and Startup Mentor at IE Business School
“Problem-Solution Fit (Idea Validation and Development)”

Աննա Հարությունյան
Sr. Manager of Lifecycle Marketing at Picsart
“Market Research | Types. Methods. Where to start?”

Հայկ Բադալյան
Founder & Executive Officer at Garoon Tech
“Mentorship session”

Ռաֆայել Ղասաբյան
CEO at RAFA Solutions
“Mentorship session”

Գևորգ Հարությունյան
Chief agronomist at Healthy Garden
“Mentorship session”

Սարգիս Կարապետյան
CEO & Co-Founder at Embry Tech
“Prototyping and solution validation”

Վահե Ղազարյան
Co-Founder & CMO at Globbing
“Go to Market Strategy: Customer engagement tactics and MVP Launch”

Ռոման Դանեղյան
Senior Marketing Manager at Idera Inc. – apilayer
“Marketing Strategy Development & Marketing Tools”

Վահագն Սարգսյան
Senior Director, Acquisition Marketing at Krisp
“Top marketing lessons learned in KRISP over 3 years”

Արա Խզմալյան
Partner at ADWISE
“IP Fundamentals, Protection Strategy, and other legal aspects”

Լիանա Կարապետյան
Director at Hero House Angels, Associate at SmartGateVC
“Startup Financial Planning & Budgeting”

Արշակ Կարապետյան
Founding Director at Nation 2.0 NGO
“Mentorship session”

Գևորգ Բաղդասարյան
CEO at Revalcon
“Mentorship session”

Հովհաննես Երիցյան
Task lead at UNDP Kolba Lab “Future Today” Project
“Mentorship session”

Լուիզա Ավետիսյան
Co-founder, COO at HireBee.ai
“Building a Startup Team. Company Culture. Elements of high-performing teams. Hiring Process, Stock Options.”

Կարեն Վարդանյան
Partner at Formula VC, Fund Manager at Sprint Crowdfunders’ Fund
“Understanding Startup Investments”

Սամսոն Ավետյան
VP and Cofounder of Angel Investor Club of Armenia
“Funding Alternatives for Startups: Funding Strategy & Startup Valuation”

Խեսուս Լոզանո
IT Entrepreneur – Senior Expert on Innovation
“Master Class with Chus”

Գևորգ Սաֆարյան
Serial entrepreneur, Founder of Earlyone and Limetech
“Master Class with Gevorg Safaryan”

Արթուր Միքաելյան
President & Co-Founder, Member at Angel Investor Club of Armenia
“How to Pitch Investors: Tips for Pitching Your Business Idea”

Մրցույթ
-Փետ 2022-
Բոլոր թիմերը, որոնք հաջողությամբ անցել են ինկուբացիոն ցիկլը, կմասնակցեն մրցույթին
ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
- Ձևաչափ: Մասնակիցները ազատ են ներկայացնել գաղափարն իրենց ցանկալի ֆորմատով
- Ժամանակացույց: 5 րոպե ներկայացում + 6 րոպե հարց ու պատասխան
- Լեզու: Ներկայացումը պետք է լինի հայերեն։ Անգլերեն կարող են ներկայացնել Սփյուռքից ներկայացված թիմերը
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է EUR 37,000 (մեկ թիմի հաշվով առավելագույն մրցանակը EUR 12,500)
- գումարները տրվելու են հիմնական միջոցների ձեռքբերման համար
- հաղթող թիմերը պայմանագիր են կնքելու “ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության” (EU-GAIA) հետ
- գումարները տրամադրվելու են թիմերի կողմից ներկայացված ժամանակացույցի հիման վրա
Խոսնակներ
Բանախոսություններն ունենալու են հարց ու պատասխանի տեսք

Արման Խոջոյան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
“Գյուղատնտեսության ապագան Հայաստանում”

Արմեն Խաչիկյան
IntelinAir, INC-i ինժիներական թիմի ղեկավար
“Տեխոնոլոգիաների դերը գյուղատնտեսության մեջ։ INTELINAIR-ի պատմությունը”

Լիանա Վանյան
MiCoFe-ի համահիմնադիր, AgriTech Startup Clash 2021-ի մրցանակակիր
“AgriTech Startup Clash 2021-ից մեկ տարի անց”

Ֆրանկ Հեսս
ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակությունը Հայաստանում

Կլաուս Կապպեր
Ավստրիայի հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար

Պասկալ Բոկկերս
ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA) ծրագրի թիմի ղեկավար, Ավստրիական զարգացման գործակալություն
Ժյուրի
Ժյուրին կազմված է 7 անձանցից, որոնք ներկայացնում են մասնավոր և պետական սեկտորի կառույցներ։ Ներգրավված են տեխնոլոգիական և գյուղատնտեսական փորձագետներ

Արման Խոջոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Արթուր Միքաելյան
Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբի հիմնադիր նախագահ

Աշոտ Հովանեսյան
Synergy International Systems-ի գլխավոր տնօրեն

Հարություն Փախչանյան
ARMBERRY ընկերության գլխավոր տնօրեն

Կարեն Վարդանյան
Formula VC-ի գործընկեր, Sprint Քրաուդֆանդինգային ֆոնդի կառավարիչ

Վարդան Ուռուտյան
ՀԱԱՀ Ռեկտոր

Վարդան Թոռչյան
EU-GAIA կանաչ գյուղատնտեսության փորձագետ
Դիտեք միջոցառման հեռարձակումը ստորև
Ծանոթացեք մեր հաղթողներին
Based on the results of the demo-day 4 teams are selected as winners

Parsl.ai
Ստարտափը հնարավոր է դարձնում լավացնել թե՛ արբանյակներից, թե՛ ԱԹՍ-ներից ստացվող նկարների որակը, հեռացնել մշուշն ու բարելավել գույները:

Traps Analytics
Traps Analytics-ը մշակում է բջջային հավելված, որը կօգտագործվի ներքին և արտաքին թակարդների վրա վնասատուների ավտոմատ հաշվառման համար

Green Ground
Ագրո-խելացի համալիր համակարգ, որը նախատեսված է հողի պարամետրերի բաղադրությունը չափելու համար, ներառյալ պարարտանյութերը, էլեկտրական հաղորդունակությունը, փխրունությունը և այլն:

NU FarmTech
Nu FarmTech-ը մշակում է 5-րդ սերնդի ջերմոցային տեխնոլոգիաներ, խելացի գյուղատնտեսական տեխնիկա՝ կանխատեսման մոդելներով, փոքր/միջին ֆերմերների համար:
Այս միջոցառումն իրականացվում է “ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն” (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից։ EU-GAIA ծրագիրն իրականացվում է հիմնականում Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ), և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։ Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։